Երեխայի ոտքերը թուլացել էին…երբ բժիշկը զննեց նրա մազերը, ամեն ինչ հասկացավ

Ամանդա և Լանց Լյուսիս ամուսինները տարօրինակություն նկատեցին իրենց դստեր՝ Էվելինայի պահվածքի մեջ: Փոխվել էր նրա քայլվածքը, նա անընդհատ ընկնում էր: Իսկ ավելի ուշ սկսեց ընդհանրապես չքայլել:

Լոգանքից հետո Էվելինը նույնիսկ չէր կարողանում կանգնել, և այնքան անհանգիստ էր, որ մայրն ամբողջ գիշեր երեխայից մի քայլ հեռու չգնաց:

Առավոտյան երեխայի վիճակը վատացավ, և ծնողները շտապեցին հիվանդանոց. նրանց բախտը բերեց, քանի որ ընդունարանում աշխատող բժիշկը ծանոթ էր այդ ախտանիշներին:

Բժիշկն ասաց, որ վերջին 15 տարվա ընթացքում նման ախտանիշներով ընդամենը 7-8 երեխա է տեսել: Մարմինն ու գուխը զննելուց հետո, պարզ դարձավ, որ Էվելինային տիզ է խայթել: Երեխայի վիճակի մեղավորը թաքնված էր գլխին՝ մազերի մեջ,-պատմում է Ամանդան:

Էվելինայի մոտ առաջացել էր տզային էնցեֆալիտ: Հիվանդությունը լինում է այն դեպքում, երբ տիզը երկար ժամանակ մնում է մարմնի վրա և արյան մեջ տոքսիներ է բաց թողնում, որն էլ հանգեցնում է պարալիչի: Եթե ժամանակին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերվի, ապա հնարավոր է մահացու ելք:

Ամանդան իրենց պատմությամբ կիսվեց սոցկայքի իր էջում, որպիսի զգուշացնի բոլոր ծնողներին, թե ինչպիսի ախտանիշներ են լինում այդ հիվանդության ժամանակ:

Ես այնքան ուրախ եմ, որ մենք արագ լուծեցինք այդ խնդիրը և դստերս վիճակն էլ ավելի չվատացավ: