Հшրվածեց 60-ն անց հորս․․․սկզբից փորձել են իրագործել ստեղծելով ավտովթшր․Հայկ Ստեփանյանը պատմում է դեպքի մանրամասները

Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հունիսի 21֊ին տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ցանկանում եմ հանրությանը ներկայացնել ողջ ճշմարտությունը՝
Երեկոյան ընտանիքիս անդամների հետ՝ հորս, կնոջս, հղի քրոջս, 5 ամյա դստերս և 3 ամյա որդուս հետ վերադառնում էի Օշական գյուղից։ Աշտարակ֊Երևան մայրուղու ձախ գծով մեր ընտանիքին պատկանող Օպել Աստրա մակնիշի մեքենայով երթևեկում էի։ Այդ պահին մեծ արագությամբ, երթևեկության կանոնները կոպիտ խախտելով, ոչ երթևեկելի ձախ մասով վազանց կատարելով և մեքենան կտրուկ դեպի մեզ ուղղող մի սպիտակ Նիվա մակնիշի մեքենա նկատեցի, հասցրեցի կտրուկ աջ կողմ գնալ հարվածից խուսափելու համար, ինչի արդյունքում տղաս գլուխը հարվածեց դռանը։ Եթե ես դա չանեի ապա Նիվան կհարվածեր մեր մեքենային և դատելով իր արագությունից կկողաշրջեր մեզ։ Ձայնային ազդանշանիս ի պատասխան նիվան աջում կանգնեց, մեջից երկու մոտ 30 տարեկան տղա դուրս եկան, ես նույնպես կանգնեցրի մեքենան և իհարկե վրդովված դիմեցի Նիվայի վարորդին, թե արդյո՞ք հասկացել է, որ մեքենայում երեխաներ են և ընդհանրապես, ի՞նչ ձևով է վարում, չէ որ վթարային իրավիճակից հազիվ փրկվեցինք։ Վարորդի փոխարեն միջամտեց նրա ուղևորը, վերջինիս ագրեսիվ պահվածքի պատճառով մեքենայից դուրս եկավ նաև հայրս և փորձեց հանգստացնել կրքերը, դրան ի պատասխան ուղևորը, ով սպորտային կազմվածք ուներ հшրվածեց 60֊ն անց հորս, նույն պահին ստանալով պատասխան իմ կողմից, վազելով մոտեցավ Վահե Խանդիլյանը, ով մեզ հետ Երևան էր գալիս իր մեքենայով և մի քանի մեքենա հետ էր ինձանից։

Սկսվեց հրմշտոց, որը դժվարանում եմ համարել ծեծկռտ.ուք, քանի որ դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ հայտնվեցին, կանայք տղամարդիկ, գրեթե բոլորը բաժանում էին և ըստ էության միմյանց հшրվածելը անհնարին էր։
Մի խոսքով, մի քանի րոպե տևացած հրմշտոցից և փոխադարձ հայհոյ.անքներից հետո, ինձ մոտեցավ մի երիտասարդ, ով ասաց, որ ինձ ճանաչում է, հետո հիշեցի, որ նա ավտոմեխանիկ է, ով մի անգամ իմ մեքենան է վերանորոգել, ասաց հեռախոսահամարս տամ, որ հետո զանգահարեն խոսենք, հեռախոսահամարս տալուց հետո նա ի զարմանս ինձ նստեց այն նույն Նիվայի ղեկին, որը մինչ այդ ուրիշ մարդ էր վարում, և հեռացավ։ Մենք նույնպես նստեցինք մեր մեքենան և հեռացանք։
Մոտ մեկ ժամ անց ստացա հեռախոսազանգ, զանգողը ներկայացավ Գոռ անունով և ասաց, որ ինքն էր Նիվայի վարորդը, ով ստեղծել էր վթшրային իրավիճակը, առաջարկեց հանդիպել և ես ասացի որ կհանդիպեմ, բայց միայն հարցը հարթելու նպատակով։ Շատ ջերմ խոսելով Գոռը հավաստիացրեց, որ ինքը նույնպես այդ ցանկությունն ունի՝ «երկու բառ խոսենք իրար հասկանանք», ահա այս պատրվակով նստել եմ ընկերոջս մեքենան և միայնակ գնացել այդ հանդիպմանը, մշտապես լինելով ինձ հետ հեռախոսակապի մեջ, Գոռը շատ սիրալիր նկարագրում էր ինձ այն ծուղակը, որի մեջ մի քանի րոպե անց հայտնվելու էի։ Հավատալով, որ Գոռը նույնպես ցանկանում է հարթել հարցը, ես գնում էի նրան հանդիպելու։ Մոտեցա նշված վայր և տեսա Նիվայի վարորդ Գոռին, նրանից քիչ այն կողմ 3֊4 հոգի էին կանգնած։ Չցանկանալով, որ մեր խոսակցությանը շատ մարդ ներկա լինի, մեքենայի պատուհանից Գոռին առաջարկեցի նստել մեքենան, որ ես ու ինքը խոսենք առանձին, Գոռը հանգիստ տոնով ասաց, որ իջնեմ ու մոտենամ 10 մետր այն կողմ գտնվող զրուցարան։ Իջա մեքենայից և քայլեցի դեպի Գոռը, մնացած կանգնածներին բարևելով հասա նրան։ Նույն պահին առանց որևէ բառ ասելու դեմքիս բռունցքով հшրված ստացա Գոռի կողմից։ Եւ արդեն մի քանի վայրկյան հետո ինձ հшրվածում էին մի քանի տասնյակ մարդիկ փայտե և երկաթե մшհակներով, ոտքերով ու ձեռքերով։ Հшրվածների ժամանակ անդադար սեռшկան հшյհոյանքներ էին հնչում։ Հшյհոյում էին Վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ինձ։ Մի կերպ եմ ազատվել և նստելով մեքենան, հեռացել դեպքի վայրից։ Մեքենայի դիմապակին նույնպես կոտրեցին երկաթե մահшկով, հարվшծներով փորձում էին մեքենան կանգնեցնել։

Ողջ գրվածը հանգամանալից ներկայացրել եմ իրավապահներին, պնդում եմ այս ցուցմունքս և պահանջում, որպեսզի իրականացվի անաչառ և անկողմնակալ քննություն։ Ուզում եմ հավելել, որ հարձակման ոչ մի մասնակից չի կարող ինձ հետ հաշտեցման գնալ, ես այդ մարդկանց, ինչպես նաև նրանց հարազատների հետ որևէ խոսելու բան չունեմ, քանի որ առաջին իսկ րոպեից սկսած, հասկացել եմ, որ սա պլանավորած և մտածված խմբակային խուլիգшնական հարձшկում է ինձ վրա, որն իրականացվել է քաղաքական պատվերով։
Սույն դեպքի առիթով հարուցվել է քրեшկան գործ 258֊րդ հոդվածի 4֊րդ մասով։ Ես ճանաչվել եմ այս գործով տուժող և հարցաքննվել եմ։ Իմ տեղեկություններով կան 2 կալшնավորված և 50֊ից ավելի մարդ բերման ենթրկվածներ։
Եւ քանի որ դեպքը ակնհայտ քաղաքական հետшպնդում է և հաշվեհшդար իմ անձի նկատմամբ, որը սկզբից փորձել են իրագործել ստեղծելով ավտովթшր, որի պատճառով տուժելու էր նաև ընտանիքս, այնուհետև ձախողելով առաջին փորձը անցել են երկրորդին, որը ավարտին չեն կարողացել հասցնել միմիայն երջանիկ պատահականությամբ։ Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի բոլոր կատարողներն և պատվիրատուները կրեն իրենց պшտիժը օրենքի ողջ խստությամբ։
Այդ անձանց ծանոթների հայտնվելը Աշտարակ֊Երևան մայրուղու այդ հատվածում, ինչպես նաև երեկոյան ինձ ծեծ.ի ենթարկելու ընթացքում Վարչապետին հшյհոյելը, ինձ հասած տեղեկություններով, նախկին ռեժիմի սպասավորների ծ.եծի վայրում հայտնվելու հանգամանքը, վերը նշված պայմանները ինձ թույլ են տալիս համոզվածություն հայտնել, որ սա եղել է հшրձակում իմ անձի վրա, իմ քաղաքական հայացքների, իմ ծավալած գործունեության, ինչպես նաև դեպքին նախորդող 2֊3 ժամ առաջ արված հայտարարությունների պատճառով։ Եւ ուղիղ եմ ասում սա նախկին ռեժիմի, քրեա֊օլիգшրխիկ կլանի պատվերն է։ Եւ սա առաջին անգամը չէ, որ ինձ վրա փորձում են ճնշու.մ գործադրել և լռեցնել։ Սակայն ինչպես ասել եմ նախկինում, այդպես էլ կրկնում եմ, որ Ինձ չի հաջողվի լռեցնել։ Ես շարունակելու եմ իմ պայքարը Հանուն Հայաստանի Հանրապետության, Հանուն Հայ Ժողովրդի և Հանուն 2018 թվականի «Թավշյա Հեղափոխությամբ» ձեռք բերված ազատության և արժեքների։ Շարունակելու եմ, որպես վկա ցուցմունքներ տալ 2008 թվականի «Մարտի 1֊ի» սոսկшլի գործով, որտեղ սպանվել էր ընկերս։ Բոլոր հшնցագործները պետք է պшտժվեն Հայաստանի Հանրապետության օրենքին համաձայն։
Իմ պատմածը նաև ունի փաստացի ապացույց և մեր ձեռքում է հայտնվել տեսանյութ, որտեղ ամեն բան պարզ երևում է, շուտով կհրապարակենք այն։
Բոլոր մնացած շրջանառվող տեղեկությունները կեղծ են, ուղղված են իմ բարի համբավը արատավորելուն և հանրության մոտ թյուր կարծիք ձևավորելուն։ Նշում եմ, որ բոլորը պետք է գիտակցեն քրեակшն գործով սուտ ցուցմունքներ տալու քրեական պատասխանшտվության հետևանքները։

Հարգանքներով՝ Հայկ Ստեփանյան

Հունիսի 21֊ին տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ցանկանում եմ հանրությանը ներկայացնել ողջ ճշմարտությունը՝Երեկոյան…

Опубликовано Hayk Stepanyan Среда, 24 июня 2020 г.