Այս միջոցի արդյունքը զարմացրել է նույնիսկ բժիշկներին․ սա լավագույն դիմակն է՝ մազերի աճի համար․ պատրաստվում է տան պայմաններում

Կցանկանայի՞ք ամենահասանելի բաղադրիչներից պատրաստել մի դիմակ, որը խթանում է մազերի աճն ու հոգ տանում մազերի առողջության մասին։ Հիանալի կլիներ, այնպես չէ՞։ Ծանոթացեք մազերի աճի համար նախատեսված  այս մեթոդին, այն ձեզ կօգնի ունենալ առողջ, փարթամ մազեր։

Մազերի աճի համար նախատեսված բաղադրատոմս

Սա շատ արդյունավետ դիմակ է, որը վերականգնում է մազերի առողջությունը շատ կարճ ժամանակահատվածում։ Մարդիկ օրական կորցնում են 50-100 մազ, ինչն աննկատելի է։ Սակայն երբ սկսվում է ինտենսիվ մազաթափություն, պետք է անհանգստանալ և միջոցներ ձեռնարկել։

Այժմ կարող եք չմտահոգվել մազաթափության պատճառով, քանի որ գոյություն ունի հրաշալի տնական միջոց, որի համար անհրաժեշտ է․

  • գարեջուր՝ 1/2 բաժակ
  • բանան՝ 1/2 հատ
  • մեղր՝ 1ճ․գ․
  • դեղնուց՝ 1 հատ

Ինչպես պատրաստել․

1 ձվի դեղնուցը լավ հարել։

Կես բանանը մանր կտրատել։

Այժմ դեղնուցն ու բանանը հարել բլենդերով կամ ձեռքով, բայց շատ մանրակրկիտ։

Ավելացնել կես բաժակ գարեջուրը և 1ճ․գ․ մեղրը։

Լավ խառնել, որ համասեռ մածուկ ստացվի։

Ինչպես կիրառել․

Հենց որ մածուկը պատրաստ լինի, մատների ծայրերով քսել գլխամաշկին։

Քսել հատկապես շատ այն հատվածներում, որտեղ մազերը շատ բարակ են կամ թափվել են։

Թողնել, որ դիմակը 2-3 ժամ ազդի։

Լվանալ մազերը ոչ տաք ջրով և շամպունով, երկու անգամ պարզաջրել, որ դիմակից մնացորդներ չմնան։

Կիրառել դիմակը 7 օր շարունակ։ Արդյունքում կունենաք հաստ ու առողջ մազեր։

Մազաթափությունը նկատելիորեն կնվազի, իսկ թափված մազերի փոխարեն կաճեն նոր ու ավելի առողջ մազեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը