Դադիվանքն ու Ղազանչեցոցը կլինեն Վլադիմիր Պուտինի անձնական պաշտպանության տակ. Yerevan.Today

Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, եւ նրան որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին երեկ՝ նոյմբերի 14-ին տեղեկացրեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը:

Այսօր արդեն Yerevan.Today-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի եւ Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Զրույցի ժամանակ ՌԴ նախագահն Ալիեւին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու: