Վարչապետի հրաժարականի հարց օրակարգում չկա. Մանե Գևորգյան

Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնության մասին տեղեկությունը Հայաստանում առաջ բերեց լուրջ դժգոհությունների ալիք:

Նոյեմբերի 11-ից սկսած քաղաքական 17 ուժեր նախաձեռնեցին հանրահավաքներ՝ ընդդեմ Արցախի տարածքների հանձնման ու Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ փաստաթղթի ստորագրության:

«Համախմբում՝ հանուն փրկության» գաղափարախոսությամբ հավաքված հանրահավաքի մասնակիցների հիմնական պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հրաժարականն է:

168.am-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվեց՝ արդյոք վարչապետի մոտ քննարկվե՞լ է հանրահավաքի մասնակիցներին կոչով դիմելու, հանդիպելու հարց, նա նշեց. «Ոչ»:

Իսկ հրաժարականի հարց օրակարգում կա՞, որովհետև այսօր իրենց հիմնական պահանջը դա է՝ մեր հաջորդ հարցին ի պատասխան էլ՝ նշեց.

«Օրակարգում նման հարց չկա»: