Պատերազմում զոհվածների 18 անուն | Pressclub

 

Շարունակվում է հրապարակվել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հայտնել։

Շարքի առաջին և երկրորդ մասերի հրապարակումից հետո Պաշտպանության բանակը հրապարակել է ևս երկու ցանկ՝ ընդհանուր 135 զոհվածի անուն։ Նրանցից 6-ը ներառված էին այս շարքի նախորդ մասերում։

Նրանք են․

• Մարկոսյան Հովհաննես Արմենի (ծնված` 1994թ․,Հրազդան), կամավորական, զոհվել է Ջաբրայիլում հոկտեմբերի 15–ին։

• Աղազարյան Ալեն Էդիկի (ծնված՝ 1990թ․) զոհվել է հյուսիսային ուղղությամբ, հոկտեմբերի 4-ին։

• Մարգարյան Մանուկ (ծնված՝ 1985թ․), կամավորական։

• Սարգսյան Գոռ (ծնված՝ 1985թ․) կամավորական։

• Ազարյան Սարգիս Վահանի (ծնված՝ 1992թ․, Փարպի), զոհվել է նոյեմբերի 8-ին Շուշիի մարտերում։

• Ասրյան Մխիթար Վլադիկի, զոհվել է նոյեմբերի 9-ին Շուշիում։

• Աղաջանյան Արթուր Էդիկի (ծնված՝ 1984թ․), պահեստազորային, զոհվել է հոկտեմբերի 10–ին Ֆիզուլիում։

• Հյուսնունց Նվեր Վագիֆի (ծնված՝ 1986թ․, Մարտակերտ), կամավորական, զոհվել է նոյեմբերին Կարմիր Շուկայում։

• Արշակյան Գևորգ Արշավիրի (ծնված՝ 1996թ․, Երևան) պահեստազորի սպա, կամավորական, զոհվել է Շուշիի մարտերում։

• Ադուրյան Արեգ Արտակի (ծնված՝ 2000թ․), ժամկետային զինծառայող, բուժակ։

• Սարգսյան Ժորա Սարգսի (ծնված՝ 2000թ․), զոհվել է հոկտեմբերի 23-ին։

• Քթրյան Ժորա Սամվելի (ծնված՝ 1996թ․, Մայիսյան), ավագ լեյտենանտ։

• Բարսեղյան Էդգար Սամվելի (ծնված՝ 1993թ․, Արմավիր), կամավորական։

Շարունակությունը ՝ այստեղ 

 10,244 total views,  2 views today

Оставьте первый комментарий для "Պատերազմում զոհվածների 18 անուն | Pressclub"

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*