«Թե ինչպես 44 օր մենք վստահ էինք, որ հաղթելու ենք, իսկ 45-րդ օրը պարզվեց՝ պարտվեցինք». Ռուբեն Մխիթարյանը ֆիլմով ներկայացրեց ստի ու մանիպուլյացիայի 44-օրյա արշավը (տեսանյութ)

Արցախի հետ կապված և Արցախի հարցի շուրջ սուտը համատարած էր, որի մեծագույն դրոշակակիրն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակված «Զգետնված իրականություն» վերտառությամբ ֆիլմում ասում պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ ներկայացնելով, թե Ինչպես 44 օր մենք վստահ էինք, որ հաղթելու ենք, իսկ 45-րդ օրը պարզվեց՝ պարտվեցինք:

Նա նշում է, որ դեռևս 2020-ի հունիսի 19-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարելով, թե ոչ միան Հայաստանի, այլև Արցախի օդն է ամբողջությամբ պաշտպանված, հիմք է դրել այն ամբողջ ստին, որը հետագայում տեսել ենք մարտական գործողությունների ընթացքում:

Մխիթարյանը նկատում է՝ պատերազմն սկսելու ժամանակ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում չի եղել, և հարց է հնչեցնում՝ եթե հետախուզությունը տեղեկացրել է սկսվող պատերազմի մասին, ապա ո՞ւր էր կորել պաշտպանության նախարարը: «Կա՛մ իշխանությունը չգիտեր մոտալուտ պատերազմի մասին, կա՛մ գիտեր, ու բոլորի, այդ թվում՝ Դավիթ Տոնոյանի համար միևնույն էր»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Շուշիի անկման մասին խոսակցությունները եղել են կուլմինացիոն՝ 44-օրյա ստի և մանիպուլյացիայի արշավում: «Այսօր արդեն բազմաթիվ ականատեսներ և փորձագետներ պնդում են, որ Շուշին ընկել կամ հանձնվել է դավադրության կամ դավաճանության պատճառով»,-ասում է նա:

Ռուբեն Մխիթարյանը հայտարարում է, որ արդեն այսօր կարելի է փաստել հետևյալը. «Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցի շուրջ ստել ու կեղծել է ոչ միայն իր կառավարման ամբողջ ժամանակահատվածում՝ պատերազմը ներառյալ, այլ նաև պատերազմից հետո»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 1,408 total views,  2 views today

Оставьте первый комментарий для "«Թե ինչպես 44 օր մենք վստահ էինք, որ հաղթելու ենք, իսկ 45-րդ օրը պարզվեց՝ պարտվեցինք». Ռուբեն Մխիթարյանը ֆիլմով ներկայացրեց ստի ու մանիպուլյացիայի 44-օրյա արշավը (տեսանյութ)"

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*