Մահացել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին

Օրեր առաջ մահացել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Նիկոլա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ մահացած երեխան եղել է Արտաշես Ջանիբեկյանի երրորդ երեխան, Արտաշես Ջանիբեկյանն ունի 2 աղջիկ երեխա: Համայնքի ղեկավարը նշեց, որ տեղյակ է, որ երեխան հիվանդ է եղել, սակայն ի՞նչ հիվանդություն է ունեցել, հստակ տեղեկություն չունի:

Նշենք, որ Արտաշես Ջանիբեկյանը պայմանագրային զինծառայող էր, ով զոհվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ՝ հայրենիքը պաշտպանելիս: 

Նյութի աղբյուրը՝ tert.am

 1,442 total views,  2 views today

Оставьте первый комментарий для "Մահացել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին"

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*