«Իմ Արցախ». WarGonzo-ն և Միշա Գրիգորյանն Արցախյան պատերազմի մոտիվներով տեսահոլովակ են ներկայացրել (տեսանյութ)

WarGonzo նախագծի հեղինակներ Սեմյոն Պեգովը և Տիմոֆեյ Երմակովն արցախցի փոքրիկ երգիչ Միշա Գրիգորյանի հետ նոր տեսահոլովակ են ներկայացրել՝ Հայոց բանակի օրվա առթիվ: 

Հոլովակը կրում է «Իմ Արցախ» անվանումը: Երգը հեղինակել են Սեմյոն Պեգովն ու Տիմոֆեյ Երմակովը, իսկ երաժշտությունը՝ Միշա Գրիգոյանը և Անտոն Վիլինսկին: Տեսահոլովակի պրոդյուսերն է Ռոբերտ Ռուբեժին, մոնտաժի ռեժիսորը՝ Վլադիսլավ Զիզդոկը:

Երգի ձայնագրումն ու գործիքավորումն իրականացվել է W MUSIC INTERNATIONAL ստուդիայում:

Նշենք՝ «Իմ Արցախ»-ը Սեմյոն Պեգովի և Տիմոֆեյ Երմակովի կողմից Արցախի մասին պատմող մի քանի ֆիլմերի սաունդթրեքն է: Ֆիլմերը շուտով կհանձնվեն հանդիսատեսի դատին:

Տեսահոլովակում մասնավորապես անդրադարձ է կատարվում Արցախյան վերջին պատերազմին: 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում էր սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն էին ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին վերահսկողության տակ են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

 668 total views,  2 views today

Оставьте первый комментарий для "«Իմ Արցախ». WarGonzo-ն և Միշա Գրիգորյանն Արցախյան պատերազմի մոտիվներով տեսահոլովակ են ներկայացրել (տեսանյութ)"

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*