Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 29-ին, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Արայիկ Պապիկյանից։

Փաստաբանն ասաց, որ այս պահին Բադասյանին տեղափոխում են ՔԿՀ։

Պապիկյանն հավելեց նաև, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։

Նշենք՝ Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն, եթե չհեռանա, ապա պետք է ֆիզիկապես ոչնչացնեն. «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ»։

Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

 1,316 total views,  2 views today

Оставьте первый комментарий для "Վահան Բադասյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը"

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*