3 խորհուրդ արևելյան իմաստունից կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Արևելյան իմաստունը կարծում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար Տիեզերքը պատրաստում է 3 կարևոր դաս, որը պետք է յուրացնել:Պետք է հիշել այն մասին, որ պետք է ապրել Տիեզերքի օրենքներով, որոնք մարդկանց հայտնի են դեռևս հնագույն ժամանակներից:Ամեն ինչ տեղի է ունենում ոչ այնպես, ինչպես գրված է ի վերուստ, այլ այնպես, ինչպես դուք եք ուզում: Յուրացրեք բոլոր մարդկանց համար այդ գլխավոր դասը: Եթե դուք պատրաստ եք դա ընդունել, ապա պատրաստ եք նաև յուրացնել և կյանքի այս 3 կարևորագույն դասերը:

Խոյ

  • Երջանկությունը մտերիմ մարդիկ են: Հարստությունը գալիս է և գնում, իսկ ընկերներն ու մտերիմները ձեզ հետ են մնում միշտ: Գնահատեք սերն ու ընկերությունը:
  • Երբեմն երջանիկ լինելու համար հարկավոր է պարզապես վերցնել ու ինչ-որ բան բաց թողնել:
  • Խնդիրները լուծելու լավագույն եղանակը դրանցից խուսափել սովորելն է:

Ցուլ

  • Մենք բոլորս հավասար ենք, և ոչ ոք իրավունք չունի իրեն գերմարդ համարելու:
  • Որպեսզի մարդիկ հարգեն ձեզ, անհրաժեշտ է, որ դուք նրանց հարգեք: Ոչինչ հենց այնպես չի լինում, այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է:
  • Գնահատեք նրանց, ովքեր ձեր առջև իրենց սիրտն են բացում:

Երկվորյակներ

  • Եսասիրությունը երբեք գին չի ունենալու, քանի որ այն պարգևում է սոսկ իշխանության, լավ տրամադրության, հագեցածության, հարստության րոպեական զգացողություն:
  • Սուտն այն է, ինչը կարող է ձեզ փրկել միայն հիմա, բայց չի կարող ձեզ խնդիրներից ամբողջությամբ ձերբազատել:
  • Հեռատեսությունը ոչ միայն իմաստուն մարդկանց ընտրությունն է, այլև նրանց ընտրությունը, ովքեր գնահատում են իրենց ժամանակը:

Խեցգետին

  • Ամեն վատ բանի համար պահանջվում է հատուկ վճար՝ անկեղծ ներողությունների տեսքով: Եթե դուք ինչ-որ մեկին ցավեցրել եք, դա անպատիժ չի մնա:
  • Մի ձևացրեք, որ դուք ավելի լավն եք, քան կաք իրականում: Կարողանալ լինել այնպիսին, ինչպիսին կաս, տաղանդ է, որը կարելի է զարգացնել: Կեղծավորությունը պատեր է կառուցում, այլ ոչ կամուրջներ:
  • Ժլատությունը սպանում է ձեր միջի մարդուն, այն ունակ է ձեզ միայնակ ու դժբախտ դարձնելու:

Առյուծ

  • Այս կյանքում ամենաօգտակար հմտությունը քեզ ուրիշ մարդու տեղը դնելն է: Այն ձեզ ուժ է տալիս, որի մասին երազում է մեծամասնությունը:
  • Ծախսել պետք է այնքան, որքան ձեզ կարող եք թույլ տալ, այլ ոչ թե նորաձևության ու կարգավիճակի պահանջածի չափ:
  • Ամեն վատ բան անցնում է, ինչպես և յուրաքանչյուր լավ բան: Կյանքը օրվա և գիշերվա, դրականի ու բացասականի, սիրո և ատելության հերթափոխ է:

Կույս

  • Դուք չեք կարող միշտ ճիշտ լինել: Սխալվել կարող է յուրաքանչյուրը` դուք, ձեր թշնամիներն ու ընկերները, իմաստուններն ու հիմարները:
  • Երբեմն ռիսկի դիմելը պարզապես անհրաժեշտություն է, եթե դուք ուզում եք երջանիկ լինել:
  • Դուք այլ մարդու կողմից աջակցության կարիք չունեք: Անգամ եթե ձեզ թվում է, թե միայնակ դուք գլուխ չեք հանի, դուք, միևնույն է, ունակ եք ամեն ինչի անգամ առանց ուրիշ մարդկանց օգնության:

Կշեռք

  • Ամեն ինչ լավ կլինի, քանզի կյանքն իրենից ոչ թե սև ու սպիտակ գծեր է ներկայացնում, այլ շախմատային տախտակ: Ընտրությունը միշտ ձերն է:
  • Չարժե շրջապատողներից պահանջել այն, ինչը դուք չեք կարող պահանջել հենց ձեզնից:
  • Հոգին միշտ մարմնից կարևոր է, մտքերը միշտ գործողություններից են կարևոր: Մտքերը նյութական են:

Կարիճ

  • Անգամ եթե դուք միայնակ աշխարհը դեպի լավը փոխեք, դա առիթ չի լինի ուրիշներին ասելու, թե նրանք ինչ պետք է անեն: Լավ արարքները ձեզ չեն սրբացնում: Դրանք ձեզ երջանիկ են դարձնում:
  • Խորհուրդներ միայն այն ժամանակ է պետք տալ, երբ ձեզ այդ մասին խնդրում են: Ցանկացած այլ իրավիճակում դա կարող է գնահատվել որպես մանիպուլյացիայի փորձ:
  • Եթե դուք ինչ-որ մեկի ցավեցրել եք, մի նեղացեք այդ մարդուց այն բանի համար, եթե նա էլ ձեզ, որպես պատասխան, ցավեցնի:

Աղեղնավոր

  • Դիվանագետ մարդիկ միշտ ավելի հաջողակ են, քան եսասեր: Դա կյանքի կարևոր դաս է, որը պետք է հնարավորինս շուտ սովորել:
  • Գնահատեք օգնությունը: Մի չարաշահեք հյուրասիրությունը, վստահությունը, եթե ուզում եք, որ ձեզ չատեն:
  • Ձեզ ուրիշներից վեր մի դասեք. բոլորն էլ թերություններ ունեն: Մենք բոլորս միաժամանակ և՛ տարբեր ենք, և՛ նման:

Այծեղջյուր

  • Կատարյալ մարդիկ չկան: Որքան դուք մոտ լինեք կատարյալ կերպարին, այնքան ձանձրալի կթվաք շրջապատողներին:
  • Փոփոխությունները նորմալ են: Ամեն ինչ է փոխվում` Տիեզերքը, աշխարհը, մարդիկ:
  • Անցյալը պետք է անցյալում մնա: Թույլ մի տվեք, որ հին վերքերը նոր կյանք սողոսկեն:

Ջրհոս

  • Մենք գիտակցում ենք, թե ինչ են իսկական սերն ու ընկերությունը միայն այն ժամանակ, երբ սկսում ենք գիտակցել օգնությունն ու ուշադրությունը:
  • Միայն ինչ-որ բանում լավագույնը դառնալով կարելի է հաջողության հասնել: Իդեալն այն է, ինչին պետք է միշտ ձգտել:
  • Երբեք մի ստորացրեք մարդկանց, հատկապես ուրիշների ներկայությամբ, եթե չեք ուզում, որ հետագայում մեծ խնդիրներ ունենաք:

Ձկներ

  • Որպեսզի կյանքը հաճույք պատճառի, անհրաժեշտ է իմանալ, թե դուք ինչ եք ուզում: Միշտ ընթացեք այդ ուղղությամբ:
  • Ընտանիք բոլորին է պետք: Սովորեք գնահատել ձեր հարազատներին և այն ամենը, ինչ նրանք ձեզ համար անում են:
  • Կյանքը մի դարպասով խաղ չէ: Սովորեք զոհաբերել ինչ-որ բան, այլ ոչ միայն ուրիշի սերը կլանել, եթե չեք ուզում միայնակ մնալ: