Ախորժելի շոկոլադե թխվածքաբլիթ․ անուշաբույր, արագ և սննդարար

Վստահ ենք, որ թխվածքաբլիթը դուր կգա ձեր ընտանիքի անդամներին, ստացվում է համեղ, անուշաբույր և արագ է պատրաստվում։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 280գ ալյուր
  • 180գ կարագ
  • 120գ շաքարավազ
  • 1 ձու
  • 1ճ․գ․ կակաո
  • 2թ․գ․ փխրեցուցիչ
  • 1թ․գ․ կոճապղպեղ
  • 1թ․գ․ դարչին
  • 1ճ․գ․ շաքարավազ

Պատրաստման եղանակ․

Լցնել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը, կոճապղպեղն ու դարչինը։ Լավ խառնել։

Առանձին տարայի մեջ խառնել փափկած կարագն ու շաքարավազը։ Հարել՝ մինչ սպիտակ զանգված կստացվի։

Կարագին ավելացնել ձուն և նորից հարել։

Ստացված զանգվածին ավելացնել չոր խառնուրդը և խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Խմորին գնդիկի ձև տալ, դնել տոպրակի մեջ և 1 ժամով թողնել սառնարանում։

1 ժամից խմորը բաժանել փոքր կտորների, գնդիկի ձև տալ, թեթևակի սեղմել և թաթախել շաքարավազի մեջ։

Տապակը ծածկել յուղաթղթով և դնել նախապատրաստած թխվածքաբլիթները։

Թխել նախապես տաքացրած ջեռցում՝ 180 ջերմաստիճանի ներքո։ Թխել 15-20 րոպե, մատուցել։

Բարի ախորժակ։