Շատ շոկոլադե, ախորժելի, սննդարար կեքսեր՝ ամենապարզ խմորից պատրաստվող

Պատրաստեք այս կեքսերը, զարմացրեք ձեր մտերիմներին այսպիսի անուշաբույր, համեղ քաղցրավենիքով։ Մինչ տաքանա ջեռոցը, խմորն արդեն պատրաստ կլինի։

Шоколадные маффины на кефире | Блог кондитера YellowMixer.com

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 2 ձու
  • 100գ սև շոկոլադ
  • 100գ կարագ
  • 90գ սպիտակ շոկոլադ
  • 150գ շաքարավազ
  • 200մլ մածուն
  • 10գ փխրեցուցիչ
  • 30գ կակաո
  • 250գ ալյուր
Маффины как в макдональдсе рецепт - pirozhka.ru

Պատրաստման եղանակ․

Միացնել ջեռոցը և տաքացնել մինչ 180 ջերմաստիճանի։

Հավկիթները և շաքարավազը հարել՝ մինչ փքուն սպիտակ փրփուր կստացվի։ Երբ շաքարավազը լուծվի, իսկ զանգվածը դառնա բաց գույնի, անջատել հարիչը։

Մեծ տարայի մեջ մաղելով լցնել ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը։ Խառնել։

Շոկոլադը՝ և սևը, և սպիտակը, կտրատել փոքր կտորների։

Կարագը հալացնել, իսկ երբ մի քիչ սառի, քիչ-քիչ ավելացնել ձվային խառնուրդին՝ ընթացքում հարելով։

Ավելացնել մածունը՝ գոլ վիճակում, կրկին հարել։

Այժմ միացնել չոր և հեղուկ զանգվածները, ևս մի անգամ հարել։

Խմորի մեջ լցնել սկզբում սև շոկոլադը, խառնել, այնուհետև սպիտակը։ Խառնել գդալով։

Լցնել խմորը ֆորմաների մեջ։ Թխել 18-20 րոպե։

Բարի ախորժակ։