Տնական թխվածքաբլիթ «Ձյունիկ»․․․ նրանց համար, ովքեր չեն սիրում շատ ժամանակ անցկացնել խոհանոցում

Տնական, համեղ, անուշաբույր և օգտակար թխվածքաբլիթ պատրաստելու համար շատ բան պետք չէ․ ընդամենը 30 րոպե և մի քանի պարզ բաղադրիչներ։ Այս թխվածքաբլիթը կդառնա ձեր ընտանիքի սիրելի քաղցրավենիքը։

Домашнее печенье "Снежинка" для тех, кто не любит тратить много ...

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 100գ թթվասեր
  • 1թ․գ․ փխրեցուցիչ
  • 80գ կարագ
  • 200գ ալյուր
  • 4ճ․գ․ շաքարավազ
Быстрое сметанное печенье рецепт – европейская кухня: выпечка и ...

Պատրաստման եղանակ․

Խորը տարայի մեջ խառնել թթվասերն ու կարագը։

Ավելացնել մաղած ալյուրն ու փխրեցուցիչը։ Խմոր հունցել։

Խմորը փաթաթել տոպրակով և ուղարկել սառնարանը՝ կես ժամով։ Գրտնակել՝ 7մմ հաստությամբ շերտ ստանալով։

Ֆորմայով կամ բաժակով կտրել, մնացորդներն էլ գրտնակել, նորից կտրել ֆորմայով։

Տապակը ծածկել յուղաթղթով։ Յուրաքանչյուր կտրոը պատել շաքարավազով և դնել տապակի մեջ։

Նախապես տաքացնել ջեռոցը։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 15-20 րոպե։

Թխվածքաբլիթը պատրաստ է, կարող եք տեղափոխել գեղեցիկ ափսեի մեջ և մատուցել թեյի կամ սուրճի հետ։

Домашнее печенье "Снежинка" для тех, кто не любит тратить много ...

Բարի ախորժակ։