Ոչ մի քիմիա․ պատրաստում ենք բնական ներկ՝ Սուրբ Զատիկի հավկիթների համար այս հասարակ բանջարեղենից

Ինչպես գեղեցիկ ներկել հավկիթները

Հավանաբար, ձեզ հայտնի է, թե ինչպես են պատրաստում հավկիթների ներկ սոխի կեղևից։ Արդյունքում կարող եք ստանալ կարմրա-շագանակագույն երանգ։ Իսկ կցանկանայի՞ք նուրբ-երկնագույն երանգի հավկիթներ։ Կզարմանաք, բայց այս գույնն էլ կարող եք ստանալ՝ սառնարանից մթերք վերցնելով։

Կարմիր կաղամբ՝ ահա թե ինչը կարող է երկնագույով ներկել ձեր տոնական հավկիթները։ Շտապում ենք կիսվել բոլոր մանրուքներով, որոնք անհրաժեշտ են կաղամբից ներկ պատրաստելու գործընթացին։ Նաև կպատմենք, թե ինչպես կարելի է գեղեցիկ դեկոր ստեղծել։

Բնական ներկանյութ՝ հավկիթների համար

Ներկանյութը պատրաստելու գործընթացը չափազանց պարզ ու հասկանալի է․ կտրատեք փոքր գլուխ կաղամբը, լցրեք կաթսայի մեջ և ավելացրեք 0,5լ ջուր։ Հասցրեք եռման աստիճանի, ինչից հետո եփեք թույլ կրակի վրա 40-45 րոպե։ Հանեք կաթսան կրակից, թողեք, որ կաղամբը սառի, և միայն հետո հանեք ջրից։ Ստացված թուրմին ավելացրեք 4-5ճ ․գ․․ սեղանի քացախ։

Եփած հավկիթները՝ սպիտակ կեղևով, դրեք կաղամբային ներկանյութի մեջ և թողեք 3-4 ժամ ժամ։ Գեղեցիկ գույն է, այնպես չէ՞։ Հաշվի առեք, որ որքան երկար մնան հավկիթները ջրի մեջ, այդքան ավելի հագեցած գույն կստացվի։

Հանեք հավկիթները և դրեք անձեռոցիկի վրա, թույլ տվեք, որ լիարժեք չորանան։

Իսկ հիմա փոքրիկ հնարք․ կոշտ վրձինի կամ հին ատամի խոզանակի օգնությամբ ոսկեգույն ներկ ցփնեք հավկիթների բրա։ Չմոռանաք սեղանը նախապես ծածկել թղթով կամ տոպրակով։

Կարծում ենք, այս դեկորը ձեզ դուր կգա, իսկ հավկիթները կզարդարեն ձեր սեղանը և տոնական տրամադրություն կպարգևեն։