Ամենահամեղ բուլկիները՝ հետաքրքիր միջուկով․․․ բույրը խելքահան է անում․․․

Ձեր ընտանիքի անդամները նույնպես կսկսեն պաշտել այս բուլկիները․․․ այնքան համեղ են, անուշաբույր ու գեղեցիկ․․․

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 500գ ալյուր
  • 75գ շաքարավազ
  • 1-2 պտղունձ աղ
  • 22գ թարմ խմորիչ
  • 250մլ կաթ
  • 75գ կարագ
  • 2ճ․գ․ ձեթ
  • 1 ձու

միջուկի համար․

  • 200գ ընկույզ
  • 100գ շաքարավազ
  • 50գ կարագ
  • դարչին
  • վանիլին
  • դեղնուց՝ բուլկիներին քսելու համար
булочки с ореховой начинкой - Самое интересное в блогах

Պատրաստման եղանակ․

Առաջին հերթին գոլացնել կաթը, մեջը լցնել խմորիչը, շաքարավազը և աղը։ Լավ խառնել։

Ավելացնել ձուն, հալացրած կարագը և լցնել ձեթը։ Լավ խառնել։

Փոքր բաժիններով լցնել նախապես մաղած ալյուրը, նաև վանիլինը։ Խմոր հունցել։

Գնդիկի ձև տալ, ծածկել տոպրակով և թողնել տաք տեղում՝ մոտ 2 ժամ։

Պատրաստել միջուկը․ ընկույզը բովել, մանրացնել բլենդերով, միացնել փափկած կարագի, շաքարավազի, վանիլինի և դարչինի հետ։ Լավ խառնել։

Սեղանին ալյուր շաղ տալ և դնել խմորը։ Գրտնակել ուղղանկյունաձև և ամբողջ մակերեսը  ընկույզով միջուկով ծածկել։ Միջուկը թեթևակի սեղմել, որ ընկույզները մտնեն խմորի մեջ։

Դրանից հետո խմորի 1/3 մասը ծալել դեպի մեջտեղի հատվածը, ծածկել մյուս 1/3 մասով և սուր դանակով փոքր կտորների բաժանել։

Ореховые булочки: Секретный рецепт моей мамы!

Յուրաքանչյուր կտորը 2 անգամ փաթաթել և դնել կարագով պատված տապակի մեջ։

Ореховые булочки | Строительный портал

Դեղնուց հարել և քսել բուլկիներիյն, թողնել տաք տեղում 15-20 րոպե։

Տաքացնել ջեռոցը, թխել բուլիները 20-25 րոպե՝ 200 ջերմատիճանի ներքո։

Восхитительные булочки с ореховой начинкой

Բարի ախորժակ։