Իմաստուն ծերունին ուներ 3 երեխա․․․ մի օր նրան մոտեցավ ավագ որդին և ամաչելով խոստովանեց, որ ինքը․․․

Իմաստուն ծերունին երեք երեխա ուներ։ Մի օր ավագ որդին եկավ հոր մոտ․

Հայրիկ,- սկսեց տղան և կարմրեց,— մի բան կա, որ ուզում եմ խոստովանեմ։ Ես սիրում եմ իմ ընկերոջը։ Ես իհարկե հասկանում եմ, որ հիասթափեցնում եմ քեզ, որ չեմ կարող շարունակել մեր ազգանունը, բայց չեմ էլ կարող զգացմունքներիս դեմ գնալ։

Հայրիկ,-մոտեցավ միջնեկ որդին,- ես երկար էի մտածում, թե ինչպես խոստովանեմ քեզ, բայց ես չեմ ուզում մարտիկ լինել, ինչպես որ դու ես միշտ պատկերացրել։ Ինձ համար կարևոր է լինել հոգով և մարմնով մաքուր։ Ես չեմ կարող վնասել ինչ-որ մեկին, ով շնչում է։ Ես հրաժարվում եմ միս ուտելուց, չեմ ուզում ձեր նման ապրել։

-Հայրիկ,— կրտսեր աղջիկը գրկեց հորը,- ես շատ եմ ուզում, որ դու ինձ հասկանաս, ընդունես ազատ ու անկախ կին լինելու իմ ցանկությունը։ Երեխաներ, ամուսին, ընտանիք․․․ այդ ամենն ինձ համար չէ։ Ես ուզում եմ զարգանալ, սովորել, բացահայտել։

Ծերունին խորը շունչ քաշեց։ Նրա համար դժվար էր երեխաների կայացարծ որոշումներն ընդունելն ու հասկանալը, բայց նա մտածեց, որ եթե արգելի, մի՞թե նրանք երջանիկ կլինեն, մի՞թե կշարունակեն սիրել հորը։

Եվ նա ազատություն տվեց երեխաներին, թույլ տվեց գնալ ընտրած ճանապարհով։

Շուտով ավագ որդին մահացավ․ նրա մոտ ինչ-որ ծանր հիվանդություն ախտորոշվեց, և տղան այդպես էլ տուն չվերադարձռավ։ Միջնեկ տղան գնաց անտառում ապրելու և շուտով դժվար էր հասկանալը՝ նա մարդ է թե ոչ։ Աղջիկը կարողացավ հաջողությունների հասնել, գումար վաստակել, սակայն նրան դավաճանեց ընկերն ու ձեռքից տարավ ողջ ունեցվածքը։ Վերադառնալով տուն՝ նա ինքնամփոփ դարձավ և որոշեց կտրվել ամբողջ աշխարհից։

ПРИТЧА : "ФИЛОСОФ И МУДРЕЦ"

Ծերունին տեղը չէր գտնում, և գնաց հարևանի տուն՝ խոսելու, կիսվելու։

-Ինչպե՞ս ես, հարևան։ Երեխաներն ինչպե՞ս են։

-Ամեն ինչ շատ լավ է։ Երեկ մեծ տղաս էր եկել, բիզնեսմեն է դարձել, քաղաքում շատ մեծ հաջողությունների է հասել։ Միջնեկս գլխավոր բժիշկ է, իսկ աղջիկս էլ օրեր առաջ ինձ երրորդ թոռնիկին պարգևեց։ 

-Հարևան ջան, մի՞թե երեխաներդ երիտասարդ ժամանակ չէին երազում հիմարությունների մասին։ Ինչպե՞ս նրանց կանգնեցրիր ճիշտ ուղու վրա։

Ամեն ինչ պարզ է։ Ասացի, որ եթե մի անգամ էլ հիմարություն դուրս տան, հատակի փայտով գլխներին կստանան։ Աշխատող մեթոդ է։